ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման գրոհայինները հրապարակել են զանգվածային հաշվեհարդարի տեսագրություն, որ իրականացրել են Իրաքի ռազմաօդային ակադեմիայում պատանդների նկատմամբ։
«22 րոպեանոց տեսահոլովակում ցուցադրվում է Տիկրիտ քաղաքում Իրաքի հարյուրավոր պատանդված զինծառայողների սպանդը»,- տեղեկացնում է IANS տեղեկատվական գործակալությունը:
Հայտնի է, որ մահապատիժներն իրականացվել են 2014թ. հունիսի 12-ից հետո, երբ ԴԱԻՇ-ը հարձակում էր գործել քաղաքի մերձակայքում տեղակայված ռազմաբազայի վրա և գերի էր վերցրել Ռազմաօդային ուժերի ուսումնարանի 1.5 հազար ուսանողի: Հայտնվում է, որ պատանդների մեծ մասը շիաներ են:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են պատանդներին աղբատար մեքենաներից նետում գետնին, շարում նրանց գերեզմանափոսում և գնդակահարում: Թե որքան պատանդներ են գնդակահարվել՝ հայտնի չէ:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը համարվում է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկը: Երեք տարվա ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է գրավել Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը: Նրանք փորձում են իրենց ազդեցությունը տարածել նաև Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, մասնավորապե՝ս Լիբիայում։










































