Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է կիրակի օրը ծրագրված Եվրամիության գագաթնաժողովի չեղարկման մասին, որտեղ պետք է վերջնական որոշում կայացվեր հունական պարտքի հարցով:
Դոնալդ Տուսկը իր Twitter-ում գրել էր, որ եվրոգոտու 19 երկրների առաջնորդների հանդիպումը կիրակի օրը, այնուամենայնիվ, կկայանա և կշարունակվի՝ «մինչև մենք չավարտենք Հունաստանի հարցով բանակցությունները»:
Մինչ այդ եվրոգոտու ֆինանսների նախարարները պետք է որոշում կայացնեն՝ տա՞լ արդյոք Հունաստանին ֆինանսական աջակցության նոր ծրագրի մեկնարկը, թե՞ թույլ տալ երկրին դուրս գալ եվրոգոտուց:
Հունաստանի խորհրդարանը շաբաթ գիշերը հաստատել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ներկայացրած տնտեսական բարեփոխումների ծրագիրը:












































