Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը և միլիարդատեր Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող՝ Հանրապետական կուսակցության առավել հայտնի ներկայացուցիչներն են: Նրանց սատարում են հավասար թվով ընտրողներ՝ վկայում են Reuters գործակալության և միջազգային սոցիոլոգիական Ipsos կենտրոնի համատեղ անցկացրած հարցման արդյունքները:
Հուլիսի 6-10-ը անցկացված հարցումներին մասնակցել է 18 տարեկանից բարձր ԱՄՆ 900 քաղաքացի: Հարցման մասնակիցների 16.1 տոկոսը Ջեբ Բուշին է համարում 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Հանրապետականի միանձնյա թեկնածուն, 15.8 տոկոսը՝ Դոնալդ Թրամփին:
Դեմոկրատական կուսակցության թեկնածուներից ամենամեծ հեղինակությունը վայելում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ 48.3 տոկոս:











































