Բրազիլիայում սատկել է ավելի քան 10 հազար ձուկ՝ աշխարհում ամենախոշոր քաղցրահամ ջրերով ակվարիում տեղափոխվելու սպասման մեջ: Այս մասին հաղորդում է Channel News Asia-ն: Միջադեպը տեղի է ունեցել Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու-Գրանդի քաղաքում:
Քանի որ սպասվում էր, որ հսկայական ակվարիումը կկառուցվի 2014-ի ավարտին, նոյեմբերին ձկներ են բերել Աֆրիկայից, Ասիայից և Օկեանիայից: Սակայն կառուցումը ձգձգվել էր, և կենդանիներին տեղակայել էին ժամանակավոր ակվարիումներում:
Նշվում է, որ ձկների 80 տոկոսը չի դիմացել ջերմաստիճանային ռեժիմին, 10 տկոսոը սատկել է հիվանդությունների պատճառով, ևս այդքանը չեն դիմացել տեղափոխմանը: Բացի այդ, կարող էր ազդել ջրի ոչ բավարար մաքրությունը:
Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է նահանգի դատախազությունը:









































