Թեյով և սուրճով ստեղծված նկարներով արդեն չես զարմացնի, այդ պատճառով Չիկագոյից նկարիչ Կայլ Բայսը օգտագործել է գարեջուր, հայտնում է kedem.ru-ն:
Մի անգամ Կայլը առանց ներկերի ու մատիտի գնաց բար ընկերների հետ հանդիպման, և որպեսզի անգործ չնստի, որոշեց փորձել իր պատվիրած մուգ գարեջրով նկարել: Ստացվեց նուրբ, ջրաներկի ոճով նկար: Կայլը նկարեց իր բոլոր ընկերների դիմանկարները, իսկ անցյալ տարի դա դարձրեց իր հիմնական աշխատանքը:
Կայլը նկարում է գարեջրի հետ առնչվող բոլոր մարդկանց դիմանկարները` բարմենների, ֆերմերների, հաճախորդների և այլն: Տեխնիկան պարզ է. նա թղթի վրա քսում է մուգ գարեջրի բազմաթիվ շերտեր:











































