Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի ուղղությամբ քարեր և շշեր են նետել Սրեբրենիցայում մուսուլմանների զանգվածային սպանության 20-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ, ըստ ոչ պաշտոնական տեղեկության, Վուչիչը չի վնասվել:
Արարողությունից առաջ կառավարության ղեկավարը գրառում է թողել հուշերի գրքում և հանդիպել զոհերի հարազատներին: Բացի դրանից՝ Սրեբրենիցա են ժամանել պատվիրակություններ Սովենիայից, Խորվաթիայից, Չեռնոգորիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից:














































