Վիսկոնսինի նահանգապետ հանրապետական Սքոթ Ուոքերը Twitter-ում նախնական հայտարարություն է արել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մտադրության մասին, հայտնում է BBC-ն:
Նա մտադիր էր պաշտոնական հայտարարություն անել երկուշաբթի, սակայն շաբաթ օրը նրա միկրոբլոգում լուսանկար է հայտնվել հետևյալ մակագրությամբ. «Սքոթ Ուոքերը կպայքարի նախագահի տեղի համար: Միացեք թիմին»:
Ավելի ուշ այդ հայտարարությունը հեռացվել է, սակայն մյուս թեկնածու Ջեբ Բուշը հասցրել է գրել պատասխան հաղորդագրություն. «Բարի գալուստ մրցավազք»:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Ջեբ Բուշը հայտարարել է իր թեկնածությունը դնելու մտադրության մասին: Նա հանրապետական կուսակցությունից 11-րդ թեկնածուն է:










































