«Մոնակո»-ն և «Միան»-ը համաձայնության են հասել «ռոսսոներիներ»-ի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի տեղափոխության հարցում: Տրանսֆերային գործարքի արժեքը 18-20 մլն եվրո կկազմի:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` հարձակվողը Մոնակոյում բուժզննում կանցնի առաջիկա օրերին:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը «Ջենոա»-ից «Միլան» է տեղափոխվել 2011 թվականին: «Ռոսսոներիներ»-ի կազմում նա շուրջ 102 հանդիպում է անցկացրել և 27 գոլ խփել: Վերջին ժամանակաշրջանում Էլ Շարավին հաճախ էր վնասվածքներ ստանում , ինչի պատճառով հազվադեպ էր դուրս գալիս խաղադաշտ:







































