Հունաստանի խորհրդարանը հուլիսի 11-ին կողմ է քվեարկել կառավարության կողմից վարկատուներին ներկայացված առաջարկություններին: Այս մասին գրում է TASS-ը:
Այն նաև կառավարության կաբինետին լիազորել է բանակցություններ վարել երրորդ վարկային ծրագրի մասին համաձայնագիր կնքելու հարցով, որը նախատեսված է 3 տարվա համար:
Բանավեճերին հաջորդող քվեարկությունն անցկացվել է լիագումար նիստի ժամանակ՝ նվիրված «Եվրոպական կայունացման մեխանիզմի հետ բանակցությունների և վարկային համաձայնագիր կնքման» մասին կառավարության կողմից ներկայացված օրինագծին:










































