Եվրախմբի ղեկավար, Նիդերլանդների ֆինանսների նախարար Յերուն Դեյսելբլումը հիմնավոր է համարել բարեփոխումների վերաբերյալ Հունաստանի ներկայացրած առաջարկների փաստաթուղթը։ «Սակայն մենք դեռ պետք է քննարկենք՝ արդյոք առաջարկվող միջոցառումները թույլ կտա՞ն ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքը»,- ասել է նա լրագրողերին հոլանդական կառավարության նիստից առաջ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Դեյսելբլումի խոսքով՝ այս փուլում առաջարկներն ուսումնասիրվում են միջազգային ինստիտուտների՝ Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից։
Մասնագետներն իրենց գնահատականներն ըստ ամենայնի կներկայացնեն այսօր երեկոյան։









































