Saturday, 18 05 2024
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան

Շատ դաժան բան է սպասվում՝ աշնանը անասնագլխաքանակի մորթ է տեղի ունենալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը:

– Պարոն Ավետիսյան, 2014թ. բյուջեի կատարողականի ժամանակ Դուք դժգոհում էիք, որ կաթի 1 լիտրի մթերման գինը բավականին ցածր է՝ մոտ 90-100 դրամ է: Մինչդեռ Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները հակադարձում էին, թե արդեն կարգավորել են, և այդ գինը 130 դրամ է: Կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ վիճակ է տիրում այդ շուկայում:

– Դա շատ լուրջ հարց է: Այդ հարցը ես բարձրացրել եմ մարտ ամսին, երբ մարդիկ դեռ պատկերացում չունեին, թե ինչ կարող է պատահել: Նախ ասեմ, որ կաթի արտադրությունը սեզոնային բնույթ է կրում, մայիս ամսին կաթի արտադրության քանակը կրկնակի-եռակի անգամ բարձրանում է: Մեր տեղական կաթի փոշի արտադրող գործարանները մայիս-հունիս-օգոստոս ամիսներին մեկ օրում ընդունում են 300-350 տոննա կաթ: Բայց այս տարի այդ գործարանները կաթի փոշի չեն արտադրել, որովհետև դրսից ավելի էժան փոշի էր բերվում: Իսկ երբ դրսից անսահմանափակ քանակությամբ և անհայտ ծագմամբ ու բաղադրությամբ էժան կաթի փոշի է բերվում, տեղական փոշին չի կարող մրցակցել դրա հետ: Տեղական արտադրանքը չի կարող մրցակցել Ուկրաինայից ներկրված էժան՝ մեկ կգ-ը 1,7 դոլար արժեցող կաթի փոշու հետ: Իսկ Հայաստանում մեկ կգ կաթի փոշի ստանալու համար պետք է 11 կգ կաթ ջրազրկել: 11 լիտր կաթը 90 դրամով արժե 1000 դրամ: Արտադրելուց՝ հոսանք, աշխատուժ և այլ բաղադրիչներ օգտագործելուց հետո ինքնարժեքը դառնում է 1300 դրամ, ինչը 1,7 դոլարի նկատմամբ մրցունակ չէ: Հայաստանում այս տարի կաթի փոշի արտադրող որևէ գործարան չի աշխատել: Սովորաբար նրանք բացվում են մայիսին և փակվում են սեպտեմբերի վերջին: Եվ օրվա կտրվածքով 300-350 տոննա կաթը չի մթերվել: Այդ կաթը մղվել է մյուս՝ պանրի արտադրության շուկա: Նման պայմաններում պանիր արտադրողն էլ ասում է, եթե առաջարկը շեշտակի անգամ ավելի է պահանջարկից, ինչու էժան չընդունեմ: Օրինակ՝ միայն Տաշիրի շրջանի հինգ գյուղերում կաթ ընդհանրապես չի մթերվում:

– Գյուղացիներն էլ դժգոհում են, որ 90-100 դրամով կաթ վաճառելը ձեռնտու չէ անասնապահության համար, և արդեն մորթ են սկսել:

– Գյուղացին չի կարող 90 դրամով կաթ վաճառել ու անասուն պահել: Ունենք պարզ հաշվարկ, որ կաթի ինքնարժեքը հաշվում են ոչ միայն ամառվա համար, ինչը անում է մեր համապատասխան գերատեսչությունը, այլ նաև ձմռան համար: Ամենամեղմ հաշվարկներով մեկ լիտր կաթի գինը 160-170 դրամ է: Այդքան ծախս անող գյուղացին ինչպես կարող է վաճառել 100 դրամով և վարել անասնապահական տնտեսություն: Եվ առաջիկայում, երբ արոտի շրջանն ավարտվի ու մսուրային շրջանը գա, երբ անասունները պահելու համար գյուղացին նորից ներդրումներ անի, այդ ժամանակ արդեն տեղի կունենա կենդանիների զանգվածային սպանդ: Եվ եթե մեկը կարող է ասել, թե դա չի լինելու, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ես հակառակը կապացուցեմ: Շատ դաժան բան է սպասվում: Գյուղատնտեսության այդ ճյուղը առանց այդ էլ լավ վիճակում չէր գտնվում, բայց վերջին երկու-երեք տարիներին գլխաքանակի տեսակետից որոշակի առաջընթաց էինք տեսնում:

– Այսինքն՝ կաթի փոշու ներկրումը սպառնո՞ւմ է Հայաստանի անասնապահությանը:

– Սպառնաց: Հիմա ես գիտեմ, որ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվել, և սահմանի վրա կաթի փոշով կուտակված մեքենաներ կան: Բայց արդեն ուշ է: Կա Սննդի անվտանգության ծառայություն, որը համապատասխան փորձանմուշներ պետք է վերցնի, ուղարկի լաբորատորիա, որպեսզի որոշեն այդ փոշու բաղադրությունը, թե փաստաթղթում առկա և իրական բաղադրությունը համապատասխանո՞ւմ են: Ես համոզված եմ, որ չի համապատասխանելու, որովհետև այնտեղ կարող է լինել պալմայի յուղ, կոկոսի յուղ և այլն:

– Փաստորեն հիմա Հայաստանի կաթնամթերք արտադրող գործարաններն օգտագործում են ներկրված կաթի փոշուց ստացված կաթը: Եվ մենք սպառում ենք այդ փոշո՞ւց պատրաստված կաթնամթերքը:

– Ձմեռային սեզոնին կաթնամթերքը հիմնականում կաթի փոշուց է պատրաստվում: Կաթի փոշին իրականում այդքան էլ վտանգավոր չէ, կաթը շուտ փչացող ապրանք է, և որպեսզի կաթը կոնսերվացնենք, պետք է ջրազրկենք ու դարձնենք փոշի: Բայց եթե կաթի բնական յուղը չփոխենք պալմայի յուղով կամ բնական սպիտակուցը՝ չգիտեմ ինչով, այդ դեպքում կաթի փոշին շատ նորմալ ապրանք է: Եթե լավ կաթի փոշի է, տեղական կաթից պատրաստված փոշի է, դա նորմալ է: Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայից ներկրվող կաթի փոշուն, ապա Ռուսաստանը տևական ժամանակ է, ինչ այդ պետությունից կաթի փոշի չի ներմուծել: Եվ պատճառ է բերել իր Սննդի անվտանգության ծառայության այն փաստաթուղթը, թե այդ փոշին չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք դուք ներկայացնում եք: Եվ ՌԴ չմտնելով՝ Ուկրաինայում հսկայական ծավալների կուտակում է տեղի ունեցել, բորսայում գները 4,9 դոլարից իջել են մինչև 1,7 դոլարի: Բացի այդ, կաթի փոշին ունի պահպանման ժամկետ, և երբ այն մոտենում է ավարտին, բնականաբար պետք է ուտիլիզացվի կամ վաճառվի էժան գնով:

– Այսինքն՝ չի բացառվում, որ Ուկրաինայից Հայաստան ներմուծված կաթի փոշին նաև ժամկետանց է:

– Ես չեմ կարող ասել, դրա համար կա Սննդի անվտանգության ծառայություն, որն այս վերջին շրջանում սկսել է լուրջ քայլեր իրականացնել, ինչը ողջունելի է: Բայց ափսոս, որ դա ուշացավ, պետք է արվեր երեք-չորս ամիս առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում