«Քրիսթալ Փելես»-ը հայտարարել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Յոհան Կաբայի տեղափոխության մասին: Ակումբի Twitter-ի պաշտոնական էջը հայտնում է, որ ֆուտբոլիստի հետ 3-ամյա պայմանագիր է ստորագրվել:
BBC-ի տեղեկությունների համաձայն` անգլիացիները 10 մլն ֆունտ են վճարել Կաբայի տրանսֆերի դիմաց, իսկ հավելավճարների հետ գործարքի արժեքը կարող է 13 մլն ֆունտ կազմել, ինչը ռեկորդային է «Քրիսթալ Փելես»-ի համար:
Լիգա1-ի նախորդ մրցաշրջանում Կաբայն ընդհանուր առմամբ 961 րոպե է անցկացրել խաղադաշտում, 1 գոլ խփել և գոլային 1 փոխանցում կատարել:









































