Բանգլադեշում անվճար հագուստ բաժանելու ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով մահացել է 23 մարդ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Միմենսինգհ քաղաքում: Հրմշտոցն առաջացել է, երբ հարյուրավոր մարդիկ փորձել են նեղ դարպասներով մտնել ֆաբրիկա, որտեղ հագուստ են բաժանել:
Քաղաքային ոստիկանության ղեկավար Մոյնուլ Հաքի խոսքով՝ «մահացածների մեծ մասը աղքատ, հյուծված կանայք են»:
Մահացածների թիվը կարող է աճել, քանի որ նրանց հարազատները տարել են որոշ մարմիններ՝ մինչ կժամաներ ոստիկանությունը:










































