Tuesday, 16 06 2026
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ

Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում նոր կուսակցություն կստեղծի

Մեր տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցության ստեղծման մասին: Կուսակցությունը կոչված է լինելու քաղաքական դաշտում փոխարինելու «Բարգավաճ Հայաստանին», փոխարինելու նախ այն իմաստով, որ այս կուսակցությունը պետք է այսուհետ զբաղվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգով և նրա համար քաղաքական դաշտում տեղ ազատելով:

2006թ. ստեղծված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ապահովեր Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը Հայաստանի իշխանական համակարգում, սակայն այդ կուսակցությունը ի սկզբանե ձախողեց իր վրա դրված խնդրի իրականացումը: Դրա համար կային մի քանի սկզբունքային բացթողումներ, որը թույլ էր տվել ԲՀԿ հիմնադիր Ռոբերտ Քոչարյանը: Նախ նրա մեծագույն սխալն այն էր, որ նա սխալվել էր կուսակցության առաջնորդի ընտրության հարցում: Քոչարյանը իր քաղաքական հենարան հանդիսացող ԲՀԿ-ի ղեկավար նշանակեց օլիգարխ և մեծահարուստ Գագիկ Ծառուկյանին՝ վստահ լինելով, որ Ծառուկյանը ֆինանսական ռեսուրսի կիրառման և իր կողմից արվող քաղաքական բարեգործությունների շնորհիվ կարող է մեծ հեղինակություն և համաժողովրդական սեր վայելել, որը խորհրդարանական ընտրություններում կվերածվի քաղաքական կապիտալի պատգամավորական մանդատների տեսքով: Սակայն Ծառուկյանին նույնիսկ Քոչարյանի նախագահ եղած ժամանակ՝ 2007թ. խորհրդարանական ընտրություններում չհաջողվեց ՀՀԿ-ի նկատմամբ առավելության հասնել կամ գոնե հասնել նրան, որ ՀՀԿ-ն չունենա որակյալ մեծամասնություն, որպեսզի ՀՀԿ-ն կառավարություն ձևավորելիս ստիպված լինի դիմել ԲՀԿ-ի աջակցությանը:

2007թ. խորհրդարանական ընտրություններում պարզ դարձավ որ ԲՀԿ-ն՝ որպես Քոչարյանի քաղաքական հենարան, տապալված նախագիծ է: Գրեթե նույնը կրկնվեց 2012թ. խորհրդարանական ընտրություններում, երբ ֆորմալ առումով ԲՀԿ-ն խորհրդարան բերեց ավելի մեծ թվով պատգամավորներ, բայց ՀՀԿ-ն դարձյալ ուներ որակյալ մեծամասնություն՝ միայնակ կառավարություն ձևավորելու համար: Բացի այդ, ԲՀԿ խմբակցությունը համալրված էր այնպիսի պատգամավորներով, որոնք իշխանության բնական դաշնակիցներն էին իրենց կենսագրությամբ և բիզնես գործունեությամբ: Նրանց մի մասը կամ բացարձակ կրիմինալի ներկայացուցիչներ էին, որոնց նկատմամբ կարելի էր ցանկացած պահի քրեական գործ հարուցել և կալանավորել, կամ նրանք գործարար աշխարհի ներկայացուցիչներ էին, ովքեր պատրաստ էին տաք երկաթի նման ցանկացած տեսք ստանալ իշխանական մուրճի տակ, միայն թե չկորցնեն իրենց սեփականությունը կամ այն ավելացնելու հնարավորություն ունենան: Ասվածը վերաբերում է նաև Գագիկ Ծառուկյանին, ում մասին Քոչարյանը երևի ժամանակին մտածել է որպես կամային հզոր հատկանիշների կրող և իրեն մինչև վերջ նվիրված մարդու:

Մի խոսքով՝ սխալվեց Քոչարյանը իր հաշվարկներում և ստեղծեց մի կուսակցություն, որն ավելի շատ ծառայեց իշխանությանը, քան իրեն, և այդ պատճառով նա համարեց, որ այդ կուսակցության և նրա ղեկավարի հետ որևէ կապ ունենալը ուղղակի անիմաստ ժամանակի և նյարդերի վատնում է, ինչից Քոչարյանը գերադասեց հեռու մնալ՝ հրապարակայնորեն հայտարարելով դրա մասին:

Ինչո՞ւ Վահե Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը: ԲՀԿ-ի ստեղծման արշալույսին խոսվում էր այն մասին, որ ԲՀԿ-ն կարող է ղեկավարել հենց Վարդան Օսկանյանը՝ որպես անբիծ կենսագրության տեր անձնավորություն: Թե որքանով է անբիծ Օսկանյանը՝ գիտի միայն Ազգային անվտանգության ծառայությունը, որը նրա դեմ քրգործ էր հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցները անձնական նպատակներով օգտագործելու համար: Բայց հեռավոր 2006թ. Օսկանյանին ԲՀԿ-ի ղեկը չվստահեցին՝ համարելով, որ նա խարիզմատիկ կերպար չի և ընկալելի չէ հանրության լայն զանգվածների կողմից:

Բացի այդ, Քոչարյանը համարում էր, որ ավելի հարմար է կուսակցության ղեկավար նշանակել մարդու, ով կարող է քաղաքականության մեջ սեփական փողը ծախսել, քան մարդու, ում քաղաքական գործունեությունը ապահովելու համար պետք է ինքը իր անձնական միջոցներից հատկացումներ կատարի՝ մշտապես մտահոգվելով, որ այդ փողի մի մասը կարող է ծախսվել անձնական նպատակներով՝ ինչպես «Սիվիլիթասի» դեպքում:

Ծառուկյան նախագծի տապալումից հետո իմաստնացած Քոչարյանը երևի մտածում է, որ ավելի լավ է մարդ մի քիչ էլ հանրայնորեն ընկալելի չլինի, քան ունենա բացարձակ կրիմինալ ընկալում և չկարողանա երկու բառ իրար կապելով բանական միտք արտահայտել:
Եթե անկեղծ լինենք՝ ընտրության հնարավորությունն էլ այնքան մեծ չէ, և հնարավոր չէ գտնել մարդկանց, ովքեր ունեն և՛ հանրային լավ ընկալում, և՛ քաղաքական փորձառություն, և՛ փայլուն հռետորական ընդունակություններ, և՛ փող, և՛ անբասիր ազնվություն: Այդպիսի մարդիկ, ցավոք, գոյություն չունեն, և պետք է բավարարվել նրանով, ինչ կա ձեռքի տակ:

Այդ կուսակցությունը հավանաբար կստեղծվի մինչև սեպտեմբեր, մինչև խորհրդարանի առաջիկա նստաշրջան: Կուսակցության առաջին անելիքը կլինի իր անհամաձայնությունը դրսևորել առաջարկվող սահմանադրական փոփոխություններին՝ այն, ինչ պետք է աներ ԲՀԿ-ն մինչև փետրվարի 12-ը, բայց ինչ չի կարող անել, հասկանալի պատճառներով, այսօր: Եթե Օսկանյան-Հովհաննիսյան զույգին միանան այլ ԲՀԿ-ական կամ նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ, իսկ այդպիսիք կան, ապա այս խումբը կարող է լուրջ դիմադրություն կազմակերպել սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, իսկ հետագայում նաև սահմանադրական հանրաքվեի կազմակերպման գործընթացում: Այնպես որ, մեզ առաջիկայում իսկապես լուրջ և դիտարժան իրադարձություններ են սպասվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում