Հունաստանի կառավարությունը Պիրեյի և Սալոնիկիի նավահանգիստների, TRAINOSE և ROSCO երկաթուղային ընկերությունների մասնավորեցման մրցույթ է հայտարարում մինչև 2015-ի հոկտեմբերի վերջը: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով եվրոպական վարկատուներին ուղղված հույների առաջարկություններին:
Փաստաթղթի համաձայն՝ Հունաստանի կառավարությունը և պետունեցվածքի մասնավորեցման HRDAF հիմնադրամը կհայտարարեն վերոնշյալ նավահանգիստների և երկաթուղային ընկերությունների մասնավորեցման մասին մինչև 2015-ի հոկտեմբերի վերջը՝ թենդերների պայմաններում առանց էական փոփոխությունների:









































