Ամերիկյան ծառայությունների կայքերը ջարդած ցանցահենները 25 միլիոն մարդու տվյալներ են գողացել, հայտնում է ABC News-ը:
Նշվում է, որ անձնական տվյալների գողության արդյունքում սպառնալիքի տակ են հայտնվել ինչպես պետական ծառայողներ և կառավարության աշխատակիցներ, այնպես էլ սովորական քաղաքացիներ: Ավելի վաղ, ամերիկյան նախարարությունում խոստովանել են այն մասին, որ ցանցահեններին հաջողվել է տիրանալ հսկայական քանակի ինֆորմացիայի, նշելով որ գողացվել են 4․2 միլիոն նախկին և ներկա պետական ծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների տվյալներ:
Ցանցահենային հարձակման վերջին տվյալները վկայում են, որ նրանք հիմնականում գողացել են այն փաստաթղթերը, որոնք պարունակում են ռազմական աշխատողների և նրանց բարեկամների մասին տվյալներ: Աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ը դրա մեջ կասկածում է չինական հետախուզությանը:







































