Քիմ Քարդաշյանին կարելի է համարել աստղերի մեջ գլխավոր սելֆի սիրողը: Մադամ Տյուսոյի թանգարանի աշխատակիցները որոշել են հավերժացնել աստղի այդ կիրքը: Թանգարանում տեղադրվել է Քիմի մոմե արձանը, որը ոչ միայն լրիվ համապատասխանում է նրա տեսքին, այլ նաև ուռեցրել է շրթունքները սելֆիի համար, հայտնում է spletnik.ru-ն:
Այդ մոմե արձանը կանգնեցված է էկրանի փոփոխվող պատկերների ֆոնի վրա, այնպես որ ցանկացողները կարող են ունենալ Քիմի հետ լուսանկար Էյֆելյան աշտարակում, պապարացիների հետ և այլ տեղերում:
Teen Choice Awards հանձնաժողովը գնահատել է Քիմի սերը սելֆիների նկատմամբ: Նրան առաջադրել են «Լավագույն սելֆի» անվանակարգի պարգևատրմանը: Այդ պարգևի համար նրան հարկ կլինի մրցել իր կրտսեր քրոջ` Քայլի Ջենների հետ, ինչպես նաև Ջասթին Բիբերի, Ռիհանայի, Նիկոլ Շերզինգերի և One Direction խմբի հետ:











































