Շահիդուլլահ Շահիդը, ով հանդիսանում է Աֆղանստանում ԴԱԻՇ-ի առաջնորդը, սպանվել է երեքշաբթի Նանգարհար գավառում ևս 5 գրոհայինների հետ՝ անօդաչուների հարձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
ԴԱԻՇ-ի փոխհրամանատար Գուլ Զամանը նույնպես սպանվել է հարվածի ժամանակ՝ հայտնել են Աֆղանստանի անվտանգության ազգային վարչությունում։
Վարչության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Շահիդը ցանկացել է անկարգություններ իրականացնել տարածաշրջաններում՝ սկսած Նանգարհարից։
Վերջին շրջանում Աֆղանստանում գնալով ավելի ու ավելի շատ գրոհայիններ են հավատարմության երդում տալիս ԴԱԻՇ-ին։









































