IBM-ը հայտարարել է գերբարակ միկրոչիպի ստեղծման մասին, որը քառակի հզոր է ցանկացած գոյություն ունեցող սերիական անալոգից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Ընկերությունը փորձարկում է 7 նանոմետրանոց նախատիպերի աշխատանքային տարբերակները։ Ազատ վաճառքում այժմ հասանելի են պրոցեսորներ, որոնք կառուցված են 14 նանոմետրանոց տեխնոլոգիայով, իսկ 10 նանոմետրանոցները նոր են դուրս գալիս շուկա։
Նոր արդյունքի հասնել հաջողվել է սիլիցիումի և գերմանիումի համաձուլվածքի շնորհիվ։








































