Ճապոնական ավտոարտադրող Honda Motor-ը հայտարարել է ամբողջ աշխարհում ևս 4,5 մլն ավտոմեքենայի հետկանչման մասին՝ Takata ընկերության արտադրած անվտանգության բարձիկների հնարավոր թերությունների առնչությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Honda-ի մոտ 1,63 մլն ավտոմեքենա, ներառյալ՝ Fit կոմպակտ մոդելները և CR-V քրոսովերները, հետ կկաչնվեն Ճապոնիայում անսարքությունների վերացման համար, հինգշաբթի օրը հայտարարել է ընկերության մամլո քարտուղար Տերուհիկո Տատեբեն: Մյուս շուկաներով մանրամասն բաժանումները պատրաստության փուլում են, հավելել է նա:
2008 թվականից ի վեր ավտոարտադրողը ստիպված է եղել շուկայից հետ կանչել արդեն 24,5 մլն ավտոմեքենա ամբողջ աշխարհում՝ Takata-ի արտադրած անվտանգության բարձիկները փոխելու համար:
Նախորդ հետկանչը հայտարարվել էր մայիսի 14-ին և վերաբերել է Honda-ի 4,8 մլն ավտոմեքենայի ամբողջ աշխարհում:
Գործարկվելիս Takata-ի անվտանգության բարձիկները կարող են պայթել, ինչը աշխարհում հանգեցրել է առնվազն 10 մահվան:











































