«Կազմակերպչական շատ մեծ թերություններ կային, և դա ակնհայտ էր, երկրորդ՝ միտք չէր արտահայտվում, հանրության հետ աշխատանքի ճանապարհ չկար»,- ամփոփելով Բաղրամյան պողոտայում շուրջ երկու շաբաթ տևած նստացույցն ու դրա ավարտը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ չէին ներկայացվում նաև պայքարի մեխանիզմներ. «Պայքարի հետագա ընթացքը կախված է նրանից, թե ինչ խնդիր կառաջադրեն և դրան հասնելու ինչ մեխանիզմներ կլինեն: Եթե համոզիչ եղավ, միանշանակ հանրությունը կաջակցի»,- ասաց Սարոյանը:
Նա նաև նշեց, որ եթե առաջարկվեն այնպիսի մոտեցումներ, որոնք կոնսոլիդացնող չեն, ապա մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ. «Իմ կարծիքով՝ հիմա խնդիրը մոտեցումների մեջ է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։









































