Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով շրջագայում է Լատինական Ամերիկայի երեք ամենաաղքատ երկրներում, հայտարարել է, որ հասարակության առավել խոցելի անդամներին անհրաժեշտ է պաշտպանել վտանգներից, որոնք իր մեջ թաքցնում է կապիտալիզմը:
Ֆրանցիսկոսը ժամանել է Բոլիվիայի Էլ-Ալտո բարձրալեռնային քաղաք, որտեղ նրան ողջունել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը: Նա Հռոմի պապին նվիրել է կոկայի տերև, որը երկրում համարվում է սուրբ բույս և օգնում է դիմակայել մեծ բարձրություններում ճնշմանը:
Մորալեսը կարճ ելույթ է ունեցել: Նա հարկադրված է եղել կրճատել նախապես ծրագրված 15 րոպեանոց ելույթը և փոխարենն ունենալ 5 րոպեանոց ելույթ, քանի որ Հռոմի պապը հոգնած է եղել ճանապարհին:
Հռոմի պապի շրջագայությունը մեկնարկել է հուլիսի 6-ին։ Նրա առաջին կանգառը Էկվադորն էր, իսկ Բոլիվիայից Պապը կմեկնի Պարագվայ:











































