Saturday, 18 05 2024
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին

Վայր դնենք, որ ի՞նչ անենք. Պատգամավորներն արձագանքում են Վաղինակ Շուշանյանի կոչին

«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանն երեկ Facebook-ի իր էջում կոչով դիմել էր պատգամավորներին. «Քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ դուք, միևնույն է, ոչինչ չեք կարողանում փոխել, ազդել որոշումների վրա, ժամանակ առ ժամանակ անում եք քայլեր դիվիդենտներ շահելու համար, որոնք ի նպաստ հանրությանը չեն ծառայում, կոչ եմ անում հրապարակայնորեն՝ վայր դրեք ձեր մանդատները՝ թողնելով դաշտը նրանց, ովքեր ապօրինի, հակասոցիալական, հակամարդկային որոշումներ են կայացնում: Դրանով դուք կստեղծեք քաղաքական ճգնաժամ ` առաջին հերթին չլեգիտիմացնելով այդ որոշումներն ու որոշողներին»:

ԱԺ պատգամավորները այս օրերին գրեթե չեն պատասխանում զանգերի, կամ նրանց վարորդներն են խոսում իրենց փոխարեն: Մի մասը այս կոչին ծանոթ չէր, մյուս մասն ուղղակի չեն արձագանքում կոչին՝ նշելով, որ իրենք ամեն մեկի ասածը չեն մեկնաբանում:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մանդատը վայր դնելով որևէ հարց չի լուծվում, մանդատը վայր դնել՝ նշանակում է փախչել ռեալ պայքարի հարթակից. «Անձամբ ես՝ որպես պատգամավոր, կարողանում եմ իմ և իմ կուսակցության պայքարն այնպես ձևավորել, որ որոշակի դրական քայլեր են կատարվում՝ սկսած օրենքներից, վերջացրած տարբեր ծրագրային դրույթների կատարմամբ: Վայր դնենք, որ ինչ անենք, չհասկացա, լուծարվի՞ խորհրդարանը այս պահին, չեմ հասկանում»,- հավելեց նա:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ այսպես արձագանքեց. «Ամեն մարդ իր ձևով է տեսնում իր պայքարի շարունակությունը: Այս րոպեին նա այսպես է տեսել շարունակությունը, ուրիշ մարդիկ էլ գուցե այլ կերպ են տեսել: Ուրախ եմ՝ Վաղինակի կարծիքը լսեցինք, իմացանք:

Եթե պատգամավորներն իրենց մանդատները վայր դնեն և զրկվեն այն մնացած հնարավորություններից, որոնք կարող էին օգտագործել… Հիմա ո՞րն է լավ, որ մարդիկ կարողանան այնտեղ հարցը բարձրացնել, խնդիրների մասին բարձրաձայնել, նախաձեռնություններ իրականացնել, միգուցե շատ դժվարությամբ, շատ հաճախ հաջողությունների չհասնելով, այդ հնարավորությունն ունենա՞լ, թե՞ որևէ հնարավորություն չունենալ և որևէ բանով չզբաղվել»,- ասաց պատգամավորը:

Նա ասածը օրինակներով հիմնավորեց. «Եթե Արծվիկ Մինասյանը չլիներ պատգամավոր, կկարողանա՞ր պարտադիր կուտակայինի օրենքում այսքան փոփոխությունների հասնել, կամ եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ պատգամավոր, կկարողանա՞ր հասարակության հուզող բազմաթիվ հարցեր բարձրացնել, կամ եթե Էդմոն Մարուքյանը չլիներ պատգամավոր, կկարողանա՞ր Վանաձորի համար միգուցե շատ փոքրիկ, բայց շատ կարևոր խնդիրների լուծման հասնել: Այնպես որ, խնդիրները պետք է դիտարկել համակարգված, ոչ թե միայն մեկ խնդրի տեսանկյունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում