Saturday, 18 05 2024
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ

Քաղաքացիական գործոնի հաջորդ մակարդակի խնդիրը

Հայաստանի հասարակությունը վերածվել է բողոքի մի մեծ կծիկի, որը, սակայն, կարծեք թե կազմված է առանձին թելերի կտորներից, այսինքն՝ մեկ ամբողջականություն չէ: Երեկ կառավարության դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացրել 33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի բնակիչները, իրացման գոտի դարձած իրենց բնակարանների խնդիրը լուծելու պահանջով վարչապետի հետ հանդիպման նպատակով: Հայաստանում չկա մի ուղղություն, չկա մի ոլորտ, չկա մի հասցե, որտեղ բողոք չլինի, ըստ որում՝ ոչ թե տրտունջ կամ քմահաճություն, այլ իսկապես խորը և հիմնավոր բողոք, որն ակնհայտորեն հանդիսանում է համակարգային խնդրի հետևանք:

Այսինքն՝ պատճառի առումով այս բոլոր բողոքները կապված են միմյանց, սակայն առերևույթ ամեն մեկը բողոքում է, ըստ էության, իր խնդրով, և մի օր բնակիչները բնակարանի հարց են բարձրացնում, մյուս օրը առևտրականները ՀԴՄ-ի հարց են բարձրացնում, երրորդ օրը՝ տաքսիստները, չորրորդ օրը՝ երթուղայինները, հինգերորդ օրը՝ բնապահպանները, և այդպես շարունակ, ամեն օր մի նոր բողոքող խումբ՝ իր խնդրով: Սակայն այս ամենը իշխանությունների համար հեշտ կառավարելի է, հեշտ մարվող «հրդեհ» է, որովհետև այս բոլոր բողոքի թելերը միմյանց կապված չեն, նրանք կծիկ են կազմել առանձին թելերով, կտրված, և երբ կծիկը թվում է, որ սկսել է քանդվել, մեկ էլ պարզվում է, որ թելը կտրված է, և ամեն անգամ կծիկը քանդվելու թվացյալ էֆեկտ է, ոչ իրական:

Սա էլ իշխանություններին թույլ է տալիս համեմատաբար հանգիստ, սառնասրտորեն ընդունել այդ բողոքները, գտնել իրավիճակային լուծումներ և ձեռք չտալ համակարգին: Այսինքն՝ իշխանությունները համոզված են, որ ամբողջական, մեկ լիարժեք կծիկ չի լինելու, և այն քանդվել չի սկսելու երբեք: Ինչքանով է իշխանությունների այս համոզվածությունը հիմնավոր, շատ բարդ է ասել: Առ այսօր նրանց համոզվածությունն արդարացել է, սակայն ի վերջո ամեն ինչ լինում է առաջին անգամ՝ ինչ-որ պահից սկսած: Եվ հույսը դնել այն բանի վրա, որ թելերը երբեք չեն միանալու, և կծիկը երբեք չի ամբողջանալու, մեղմ ասած՝ այնքան էլ խելամիտ չէ:

Խելամիտ չէ անընդհատ հույս կապել, որ կհաջողվի ձեռնասուն քաղաքական ուժերի միջոցով մշտապես պառակտել հասարակությանը, մշտապես տարրալուծել հասարակական բողոքի պոտենցիալը և խուսափել այդ բողոքին համակարգային լուծում տալուց: Մյուս կողմից՝ այստեղ, իհարկե, հասարակությունն ինքն էլ ունի անելիք, ունի հասկանալու կարևոր խնդիրներ: Պետք է գալ խնդիրների վերաբերյալ համակարգային հարցադրումների: Քաղաքականացնել-չքաղաքականացնել արհեստածին դիլեմայի առավել բնական վիճակը երևի թե համակարգայնացնել-չհամակարգայնացնելն է, այսինքն՝ դնել համակարգայի՞ն պահանջներ, թե՞ մնալ իրավիճակայինի վրա: Սա է խնդիրը:

Հանրությունը պետք է գիտակցի, որ երբ դրվում է համակարգային հարցադրում, ապա այստեղ արդեն թեկուզ փոքր լուծումը, իրավիճակային հարցադրումների բավական մեծ դիապազոն կարող է ներառել՝ լուծելով միանգամից մի քանի խնդիրներ: Հետևաբար, Հայաստանի հասարակության համար շատ կարևոր է քաղաքացիական գործոնի հետագա կշիռն առավել ծանրացնելու և արդյունավետ դարձնելու համար գալ համակարգային ձևակերպումների, համադրել տարբեր շերտերի իրավիճակային բողոքները:

Այսինքն՝ մի կողմից այստեղ բանը չի գալիս կուսակցական կամ քաղաքական հակակրանք-համակրանքի դաշտ, մյուս կողմից, սակայն, մեկ քայլ վերև է իրավիճակային սոցիալական դաշտից: Մի կողմից պահվում է մոբիլիզացիոն կարևոր «ապակուսակցականացումը», մյուս կողմից՝ մեծացնում է դրվող խնդիրների խորությունն ու իշխանության պատասխանատվության խնդիրը: Դա պետք է լինի քաղաքացիական շարժման հաջորդ մակարդակը, որին հասնելու գործընթացն ինքնին ի զորու է փոխել իշխանության վարքն ու կոտրել համոզումը և արխայինությունը, որ բողոքի առանձին թելերը երբեք չեն դառնա մի կծիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում