Google-ի Deep Dream նեյրոնային ցանցը 1998թ. նկարահանված «Վախն ու ատելությունը Լաս-Վեգասում» ֆիլմից հատվածի ներբեռնումից հետո անսպասելի տեսաշար է ստեղծել՝ նման թմրանյութերի ազդեցությամբ առաջացող հալյուցինացիաներին: Այս մասին հայտնում է businessinsider.com կայքը:
Նեյրոնային ցանցը մշակվել է լուսանկարներում ինչ-որ օբյեկտներ ավտոմատ ճանաչելու համար: Սակայն լանդշաֆտների ֆոնի ներմուծումից հետո համակարգը սկսել է ցայտաղբյուրներով ու եղանակի «նկարներ» տալ:
Ֆիլմի տեսարանում Deep Dream-ը մարդկանց դեմքերում տեսել է տարբեր կենդանիների գլուխներ, որոնք տեսանյութի վերևում դնելը ստեղծել է շատ տարօրինակ, անիրական պատկեր, որը կարող է դիտողի մոտ ոչ հաճելի հույզեր առաջացնել: Տեսաշարն անսպասելիորեն ճշգրիտ համընկել է ֆիլմի թեմայի հետ:









































