Saturday, 18 05 2024
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան

Հունաստան մեկնող հայաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում կանխիկ եվրո վերցնել

Վերջին շրջանում Հայաստանում գործող տուրիստական գործակալությունները սկսել են սակավ զանգեր ստանալ քաղաքացիներից, ովքեր հետաքրքրված են Հունաստանում կազմակերպվող հանգստով: «Զանգերը քչացել են: Մարդիկ այլևս քիչ են հետաքրքրված Հունաստանով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Գոլդ Թրևլ» ընկերության աշխատակցուհին:

Նշենք, որ Հունաստանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով կաթվածահար է եղել բանկային համակարգը, բանկերից շատերը մինչ օրս չեն գործում, երկիրը չի կարողանում կատարել իր ստանձնած վարկային պարտավորությունները: Երկրում քննարկվում է անգամ Եվրամիությունից և եվրոյի գոտուց դուրս գալու հարցը, ինչը նոր ճգնաժամի առաջ կկանգնեցնի երկիրը:

Ստեղծված վիճակը բավական անհարմար վիճակում է դրել Հունաստանում հանգստանալ ցանկացող զբոսաշրջիկներին, ովքեր այս օրերին չեն կարողանում բանկոմատներից գումար կանխիկացնել, իսկ լավագույն դեպքում կարողանում են կանխիկացնել 60 եվրոյի չափով գումար:

Հայաստանյան տուրիստական կազմակերպություններից մեզ հետ զրույցում ասացին, որ ճիշտ է՝ մարդկանց հոսքը նվազել է, բայց արժույթի հետ կապված խնդիրներ դեռևս չեն առաջանում: «Մենք հատուկ խորհուրդներ չենք տալիս, բայց հասկանալի է, որ եվրո են վերցնում իրենց հետ, և այնտեղ էլ առևտուրը իրականացվում է եվրոյով»,- ասաց մեզ հետ զրուցած աշխատակցուհին:

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա տուրիստական գործակալության աշխատակցուհին ասաց, որ դեպի Հունաստան փաթեթների գները փոփոխության չեն ենթարկվել: «Նույն գներն են, ինչ մինչ ճգնաժամը»:

Մինչդեռ «Գո թրևլ» տուրիստական գործակալությունից մեզ հետ զրույցում ասացին, որ ոչ մի փոփոխություն չի եղել: Մարդիկ իրենց ընկերությունից առաջվա պես հետաքրքրվում են Հունաստանում կազմակերպվող հանգստով՝ ընդգծելով, որ Հունաստանն այս տարի առաջատար երկրների շարքում է, որտեղ հայերը նախընտրում են անցկացնել իրենց ամառային հանգիստը:

«Գո թրևլ» ընկերության աշխատակցուհին ասաց, որ իրենք իրենց հաճախորդներին խորհուրդ են տալիս իրենց հետ կանխիկ եվրո վերցնել, որպեսզի Հունաստանում գումար կանխիկացնելու կամ արժույթի փոփոխության անհրաժեշտություն չառաջանա: «Դեռևս պաշտոնապես ոչինչ չկա, որպեսզի մենք մեր հաճախորդներին հորդորենք այլ արժույթ վերցնել իրենց հետ կամ այլ քայլերի դիմել: Առայժմ մենք խորհուրդ ենք տալիս իրենց հետ կանխիկ եվրո վերցնել, որպեսզի խնդիրներ չառաջանան: Ու մինչ այսօր դեռ որևէ հաճախորդ չենք ունեցել, որ խնդիրների հանդիպած լինի»,- ասաց մեր զրուցակիցը:

Մի քանի այլ տուրիստական ընկերությունների մոտ հաճախորդների հոսքի նվազում էր նկատվել, սակայն նրանց խոսքով՝ «խուճապային տրամադրություններ չկան»:

Նշենք, որ Հունաստանը պարտավորվել էր մինչև հուլիսի 9-ը եվրոգոտու և Եվրամիության անդամ մյուս պետություններին ներկայացնել պարտքերի մարման և երկրում տնտեսական իրավիճակի բարելավման ծրագիր: Հունաստանի վարչապետը խոստացել է, որ շատ արագ իրենք քայլեր կձեռնարկեն երկրում բանկային համակարգի բնականոն աշխատանքը վերականգնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում