Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 2012 թվականին կարող էր գլխավորել Բրազիլիայի հավաքականը: Այդ մասին հայտարարել է «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսն, ով մասնագետի գլխավորությամբ աշխատել է Կատալոնիայի մայրաքաղաքում:
Արդյունքում Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որպես Մանու Մենեզեշի փոխարինող նախապատվություն է տվել Լուիս Ֆելիպե Սկոլարիին:
«Գվարդիոլան, իսկապես, Բրազիլիայի հավաքականում աշխատելու ցանկություն է հայտնել: Ասեմ ավելին` նա մտադիր էր հրաժարվել բարձր աշխատավարձից և ցանկանում էր միայն պարգևավճար ստանալ, եթե բրազիլացիները նվաճեին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մտածեք միայն. աշխարհի լավագույն մարզիչը ոչինչ չէր արժենա»,- France Football-ը մեջբերում է Ալվեսի խոսքերը:









































