Վորոնեժում (Ռուսաստան) Պոլուխինների ձեռնարկատեր ընտանիքին, որը թմրանյութերով բուլկիներ են վաճառել, դատապարտել են 8․5 տարվա ազտազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Այս մասին հայտնում է «Նովայա Գազետա»-ն:
Նշվում է, որ Վորոնեժի դատարանը կանանց մեղադրող կողմի պահանջածից ավելի մեծ պատիժ է սահմանել՝ նշելով ձեռնարկատերերի «հատուկ վտանգավորությունը»:
Պոլուխինների ընտանիքը մեղավոր է ճանաչվել թմրամիջոցների վաճառքի համար. մեղադրյալներն իրենց սրճարանում կակաչով բուլկիներ են թխել:






































