Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է ակումբի հնարավոր փոփոխությունների մասին, տեղեկացնում է AS-ը:
«Չէի ցանկանա խոսել Կասիլյասի շուրջ կատարվող իրադարձությունների մասին: «Պորտու» տեղափոխվելու հարցը պետք է տալ հենց Կասիլյասին: Եթե այդպիսի առաջարկ կա, ապա կարծում եմ, որ դա կլինի հենց նրա օգտին:
Ռամոսը մեր ակումբի անդամն է, կարելի է ասել` ակումբի հիմնաքարը: Ոչ ոք չի կարող նրան պատկերացնել այլ ակումբում»,- հայտարել է Կարվախալը:









































