Ֆինլանդիայի հարավում՝ Սիպոոում սկյուռի ձագուկը բավական խելամիտ պահվածք է դրսևորել և ինքնուրույն գնացել է անասնաբուժական կլինիկա, հայտնում է NEWSru.com-ը:
Ձագուկը վազել է կլինիկա և հայտնվել կենդանաբույժ Սամուլի Հեյսքանենի ձեռքում: Կենդանին տանջահար տեսք է ունեցել, քթից արյուն է հոսել: Ձագուկին խնամել են, կերակրել:
Բժիշկների խոսքով՝ սկյուռիկն արդեն բավական լավ տեսք ունի, գոհ է կյանքից:
Քթից արնահոսության պատճառը ստույգ պարզ չէ, բայց ըստ ամենայնի դա առաջացել էր բնից ընկնելու հետևանքով:









































