Starslife.ru-ի փոխանցմամբ՝ Օլսեն Էլիզաբեթն օրեր առաջ իրեն զգացել է Մերիլին Մոնրոյի դերում, երբ Փարիզում նորաձևության շաբաթվա ժամանակ լուսանկարվելիս կանգնել է օդափոխման դիտահորի վրա. քամին բարձրացրել է 26-ամյա աստղի զգեստը, և նրա ներքնաշորը տեսանելի է եղել բոլորին:
Բնականաբար, Էլիզաբեթի համար դա եղել է բացարձակ անսպասելի, և նա անմիջապես փորձել է իջեցնել զգեստը ու ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել: Սակայն լուսանկարիչներին հաջողվել է ֆիքսել մի քանի կադրեր, որոնք էլ այժմ ուրախացրել են համացանցում Օլսենի ֆանատներին: Շատերը գովաբանել են նրա գեղեցիկ կազմվածքը և հատկապես բարեկազմ ոտքերը:










































