Վաղուց հայտնի փաստ է, որ նիհարելու համար պետք է սնվել հաճախ, սակայն փոքր չափաբաժիններով։ Բայց որքա՞ն հաճախ՝ քանի՞ անգամ։
Բրիտանացի դիետոլոգները կարծում են, որ ամենից ճիշտն օրական 9-անգամյա սնուցումն է։ 9-անգամյա փոքր չափաբաժիններն օգնում են կայունացնել ճնշումը և նվազեցնել խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում նիհարելուն։
Լոնդոնի կասերական քոլեջի գիտնականները հետազոտություն են անցկացրել 2000 մարդու մասնակցությամբ Բրիտանիայում, Ճապոնիայում, Չինաստանում և ԱՄՆ-ում։ Բոլոր մասնակիցներն օգտագործել են օրական նույն չափով կալորիաներ։ Տարբերությունն այն է, որ մի խումբը նույնքան կալորիան ստացել է 6 անգամից քիչ սնուցմամբ, իսկ մյուս խումբը՝ 6 անգամից ավելի սնուցմամբ։ Առաջին խմբի մասնակիցների զարկերակային ճնշումը եղել է զգալի բարձր, քան երկրորդ խմբի մասնակիցների մոտ։ Բացի դրանից՝ նրանց քաշն ավելի է եղել՝ գրում է The Daily Mail-ը։






































