Փիփա Միդլթոնն էլեգանտությամբ և ճիշտ հագուստներ ընտրելու կարողությամբ չի զիջում իր քրոջը՝ դքսուհի Քեթրինին: Ամբողջ աշխարհում հայտնի քրոջը չզիջելու ձգտումով Փիփան պարզապես կրկնօրինակում է նրա ոճը՝ հայտնում է 7days.ru-ն:
Այդպես է եղել նաև անցած կիրակի արքայադուստր Շարլոտայի մկրտությանը: Փիփան հանդիսության ժամանակ կրել է երկարաթև կաթնագույն զգեստ՝ Emilia Wickstead-ից: Այդ հագուստը վայրկենաբար գրավել է լուսանկարիչների ուշադրությունը և դարձել քննարկումների առիթ։ Քեյթ Միդլթոնը միջոցառման համար ընտրել է նմանատիպ համադրություն՝ Alexander McQueen-ից: Քույրերի կերպարները նման են եղել նույնիսկ աքսեսուարներով:











































