Իսպանիայի ոստիկանությունը կանարյան Լանսարոտե կղզում ձերբակալել է մի կնոջ, ով երեխաների ու դեռահասների է հավաքագրել Իրաքի և Սիրիայի տարածքում ԴԱԻՇ խմբավորման շարքերում կռվելու համար։ Այս մասին հայտնում է պիրենեյան թագավորության ՆԳՆ-ն։
ՆԳՆ-ում նշել են, որ ձերբակալված իսպանուհին ուղիղ կապեր է ունեցել Սիրիայում ԴԱԻՇ-ի գրոհայինների հետ։
Միայն այս տարի Իսպանիայի իրավապահներն ավելի քան 30 պոտենցիալ ահաբեկիչների են ձերբակալել։










































