Monday, 22 06 2026
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան

Ազատության հրապարակի 10 հազար դրամանոց առաջնորդները

Բաղրամյան պողոտայից ցուցարարները տեղափոխվեցին Ազատության հրապարակ: Ոստիկանությունը երեկ կես ժամ ժամանակ հատկացրեց ցուցարարներին Բաղրամյան պողոտան ազատելու համար, բայց քանի որ ցուցարարները ինքնակամ չբացեցին պողոտան, ոստիկանությունը դա արեց ըմբոստ ցուցարարներին ոստիկանական մեքենաներ լցնելով և ոստիկանական բաժիններ տեղափոխելով, իսկ մյուսներին պարտադրեց փողոցից տեղափոխվել հետիոտնի համար նախատեսված մայթեր: Մեկ երկու ժամից ոստիկանության բաժանմունքներ տեղափոխված ցուցարարները ազատ արձակվեցին, և ցուցարարների կողմից նախորդ օրը հայտարարված օրական մեկ քայլ առաջ գործողությունը վերածվեց մեկ օրում նահանջ դեպի Ազատություն հրապարակ գործողության:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Վաղինակ Շուշանյանն առաջարկում էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները տեղափոխվեն Ազատության հրապարակ, և իրենց պայքարը շարունակեն այնտեղ, բայց այսպես կոչված արմատականները սուլեցին նրան, հռչակեցին դավաճան ու վախկոտ և հայտարարեցին, որ պայքարը շարունակելու են Բաղրամյան պողոտայում, ու վերջ: Հիմա այդ նույն արմատականները ելույթ են ունենում Ազատության հրապարակի հարթակից, իսկ նրանք, ովքեր պահանջում են գնալ Բաղրամյան պողոտա, հռչակվում են պրովոկատորներ:

Վաղինակ Շուշանյանը՝ պայքարի նախկին սիմվոլը և առաջնորդը, երեկ կանգնած էր Ազատության հրապարակում, բայց կանգնած էր շվարած ու պարտվածի տեսքով, թեև կարող էր հայտարարել, թե ի վերջո՝ բոլորը հասկացան, որ ինքը ճիշտ էր, բայց նրան դժվար թե թողնեին բարձրանալ հարթակ: Հիմա այնտեղ նոր լիդերներ են, նոր մարդիկ, ովքեր փորձում են իրենց ձեռքը պահել հարթակը:

Հրապարակում ընդամենը 500-600 մարդ կար, բայց Հիմնադիր խորհրդարանի կամ Անդրիաս Ղուկասյանի համար այդ թիվն էլ բավական մեծ է, նրանք չէին կարող դրա մեկ քառորդն էլ հավաքել: Հիմա նրանց ծափահարում են ու հռչակում առաջնորդ: Դրա համար նրանք քիչ բան չեն արել: Բաղրամյան պողոտայում գիշերած ցուցարարներից ոմանք ակնածանքով են խոսում Անդրիասի մասին, քանի որ նա ամեն առավոտ 10 հազար դրամ է տվել իրենց, որպեսզի իրենք նախաճաշ անեն: Թվում է գումարի չափը այնքան էլ մեծ չէ, բայց ցուցարարներն ասում են, որ դրանով են երշիկ, հաց, թթվասեր գնել՝ 20-30 մարդու համար: Բայց հիմա ցուցարարները Անդրիասից և հարթակում կանգնածներից ավելի մեծ պահանջ ունեն, քան 10 հազար դրամը, նրանք ուզում են իշխանափոխություն: Անդրիաս Ղուկասյանը իշխանափոխություն խոստանում է, բայց սահմանադրական ճանապարհով:

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ շարժման քաղաքականացում, որովհետև որևէ մեկը այդպես էլ չխոսեց էլեկտրաէներգիայի սակագնից կամ սակագինը իջեցնելուց: Եթե նույնիսկ այդ թեմայով ակնարկներ էլ եղան, ապա միայն շատ հպանցիկ: Հրապարակում հավաքված այդ 5-6 հարյուր մարդուն այլևս չի հուզում էլեկտրաէներգիայի սակագինը, նրանք ուզում են իշխանափոխություն: Նրանցից շատերը այն նույն մարդիկ են, ովքեր ներկա են բոլոր հանրահավաքներին՝ անկախ կազմակերպիչներից, իսկ կազմակերպիչներին թվում է, թե հանուն իրենց են նրանք հրապարակում:

Հարթակում կանգնածները հասկանում են, որ իրենք չեն կարող հրապարակի ժողովրդին իշխանափոխություն խոստանալ, քանի որ իրենք էլ չգիտեն, թե ինչպես դա պետք է իրականացնեն: Բայց չեն կարող գոնե ժամանակավոր, թեկուզ մի քանի օրով չլինել լիդեր, չլինել առաջնորդ, ում թեկուզ կիսադատարկ հրապարակը մեծարում և հերոսացնում է: Դավիթ Սանասարյանը հերթական անգամ հայտարարեց հացադուլ սկսելու մասին: Նա հացադուլ կանի, որպեսզի մարդիկ հավաքվեն հրապարակում, որպեսզի հետո իրենք վերադառնան Բաղրամյան պողոտա: Դավիթ Սանասարյանը «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղարն է, և բոլորից լավ գիտի, որ հացադուլը մարդկանց չի համախմբում: Րաֆֆի Հովհաննիսյան էլ մի երկու անգամ հացադուլ արեց, բայց դրանով հրապարակ չլցրեց: Հավաքվածներն էլ հացադուլին դեմ էին, բայց Սանասարյանը նրանց չլսեց:

Հրապարակին պետք են քաղաքական առաջնորդներ, սակայն «Ազատ դեմոկրատների», «Ժառանգության», Հիմնադիր խորհրդարանի ու մնացած խմբերի ներկայացուցիչների մեջ չկան հստակ առաջնորդներ, չկա միասնական որոշում կայացնելու մեխանիզմ: Եվ ընդհանրապես բոլորն էլ հասկանում են, որ այդ փոքրաթիվ մարդկանց բազմությունը, որին միավորում է դժգոհությունը իշխանություններից, հնարավոր չէ ինչ-որ քաղաքական կապիտալի վերածել: Ամենայն հավանականությամբ հաջորդ օրերին մարդկանց այդ բազմությունը ևս կհուսահատվի՝ տեսնելով առաջընթացի կամ գործողությունների ծրագրի բացակայությունը: Կմնան միայն նրանք, ովքեր ազատ ժամանցի այլ վայր չունեն, քան Ազատության հրապարակը: Ի վերջո՝ հարթակում կանգնածները կարող են իշխանությունների դեմ պայքարը տեղափոխել միջխմբային պայքարի հարթություն:

Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը երեկ սպառնաց, որ եթե հարթակում կանգնած երիտասարդները չբռունցքվեն և չմիավորվեն, ապա ինքը ստիպված կլինի ասել, թե այդ երիտասարդներից յուրաքանչյուրը իրենից ինչ է ներկայացնում: Սաղաթելյանը շատ կտրուկ հայտարարեց, որ ինքը նրանց մասին շատ բան գիտի: Եթե իսկապես Մուշեղ Սաղաթելյանը հարթակում կանգնածների մասին այնպիսի տեղեկություններ գիտի, որոնք կասկածի տակ են դնում նրանց անկեղծությունը և նվիրվածությունը շարժմանը, նա ավելի լավ կանի դրա մասին հայտարարի հնարավորինս շուտ, որովհետև եթե այդ մարդիկ ինչ-որ այլ շարժառիթներով են գտնվում հրապարակում, եթե ուղղորդվում են ոչ թե սեփական համոզմունքներով, այլ ինչ-որ տեղից, ապա ինչ իմաստ ունի այդ մարդկանց միավորվելը կամ բռունցքվելը: Թե չէ շանտաժով ստեղծված միավորումը ինչ կարող է տալ հանրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում