Հուլիսի 7-ը Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների վերջնաժամկետը չէ՝ հասնելու Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Դա վերջնաժամկետը չէ: Դա հունիսի 30-ից բանակցությունների երկարաձգման ժամկետն է, որը եղել է տեխնիկական որոշում»,- ասել է Քիրբին:
Նա, սակայն, դժվարացել է ասել՝ կլինի՞արդյոք նոր «տեխնիկական երկարաձգում», եթե բանակցությունները ժամկետին չավարտվեն, սակայն ենթադրել է, որ «եթե դա հնարավոր է, դրանք կերկարաձգվեն»:







































