Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

ՀԱԿ-ը առաջարկում է հավասարը հավասարի հետ հարաբերություններ Ռուսաստանի հետ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Realpoitik ծրագրի զրուցակիցն է Հայաստանի լիբերալ կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը։


– Հայ ազգային կոնգրեսը ապրիլի 8-ի հանրահավաքին վերջնաժամկետ առաջարկեց իշխանությանը, որը լինելու է կա՛մ ջրբաժան, կա՛մ երկխոսության սկիզբ իշխանության և հասարակության միջև: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, և ի՞նչ կանխատեսումներ կարող եք անել հնարավոր զարգացումների վերաբերյալ:


– Ապրիլի 8-ի հանրահավաքը կարևոր եմ համարում, որովհետև հասարակությունը նորից ՀԱԿ-ին վստահության քվե տվեց: Նախորդ հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական խնդիրներ էր առաջ քաշել, և հասարակությունը դրանց պիտի արձագանք տար: Այդ խնդիրը լուծվեց, ինչը չտեսնելու համար պետք է կույր լինել:


– Երևանի քաղաքապետարանը մերժեց ՀԱԿ կուսակցություններից մեկի հայտը՝ հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:


– Այսինքն` 2008 թ. ընտրություններից հետո սկսված կոնֆլիկտը դեռ չի լուծվել: Երեք տարի անց ` ապրիլի 8-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկեց մի նոր փուլ մտնել: Լևոն Տեր-Պետրոսյանը միակ մարդն է ՀՀ-ում, որ պատկերացնում է` ինչ ասել է լինել երկրի նախագահ: Դա այդպես էլ չհասկացան ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահները: Միակ մարդը մնաց Լևոն Տեր-Պետրոսյանը, որը զգում է հայ ժողովրդին սպառնացող իրական վտանգները և տեսնում իրական լուծումները: Բայց դա չի նշանակում, թե իշխանությունը մշտապես կարող է չսեղմել մեր մեկնած ձեռքը: Ես կարծում եմ` ապրիլի 28-ին կլինի ջրբաժանը: Իշխանությունները, մերժելով ՀԱԿ-ի մինչ այս հնչեցրած առաջարկությունները, ցույց են տալիս, որ քաղաքական մտածողություն չունեն: Սա գողապետություն է: Սա իշխանություն է, որը ձևավորվել է թալանչիների կողմից: Սերժ Սարգսյանը, կարծում եմ, գիտակցում է այս ամենը և կուզենար գնալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծումներին: Բայց նրան պարզապես չեն թողնի, որովհետև նա մեկն է իր շրջապատից: Չարաչար սխալվում են իշխանությունները, որ կարծում են, թե դիալոգի առաջարկը խոսում է ՀԱԿ-ի թուլության կամ մեղմության մասին: Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը առաջ քաշած երեք պայմանները չի կատարի, և ապրիլի 28-ը կդառնա ջրբաժանի օր: Սա տղայական մոտեցում է, չկա պատասխանատվություն: Էսօրվա իշխանությունները դրսից եկած իշխանություն են, որոնք մի խնդիր են լուծում` առավելագույնս թալանել, առավելագույնս հարստանալ:


– Ապրիլի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ Հայաստանում անկայուն իրավիճակ ստեղծվելու դեպքում կա ադրբեջանական հարձակման իրական վտանգ: Չե՞ք կարծում, որ այժմ ընդդիմությունն է փորձում օգտագործել այս հարցը, որը մինչ այժմ շահարկվում էր իշխանության կողմից։


– Իհարկե, հարձակման վտանգ կա: Հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը դա բաց տեքստով ասաց: Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի անկախության համար մեծագույն վտանգ են այսօրվա իշխանությունները: Նրանց վարած արտաքին և ներքին քաղաքականությունը վիճակը ծայրահեղության է հասցրել: Եթե նայենք ԼՂ հարցի բանակցային գործընթացին, ապա կտեսնենք, որ ԼՂ կայունության համար պատասխանատվությունը ընկնում է միայն իշխանությունների վրա: Եվ այդ շահարկումները արդեն հոգնեցրել են: Մի նախագահ 10 տարի աշխատեց այդ շահարկումներով: 10 տարի պատրաստվում է ծնունդով Ղարաբաղից երկրորդ նախագահը աշխատել: Չի լինելու նման բան: Մենք գիտակցում ենք, որ եթե սկսվեն պերմանենտ հեղափոխական շարժումներ, վտանգն ավելի կմեծանա, մանավանդ որ Ադրբեջանում էլ կա հեղափոխության վտանգ: Էնտեղ էլ են շահարկում Ղարաբաղի հարցը: Բայց դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը միշտ պետք է մնա այդ շահարկման շանտաժի տակ:


– Որքա՞ն եք գնահատում արտահերթ ընտրությունների հավանականությունը:


– Եթե մենք հերթական ընտրությունների գնալու նպատակ ունենայինք, ապա մեր գործողությունները այսքան շուտ չէինք սկսի: Եթե այդպես լիներ, մեր գործողությունները նման կլինեին ֆալստարտի: Արտահերթ ընտրությունները օդի ու ջրի պես պետք են այս երկրին: Ես վստահ եմ, որ այս տարի լինելու են արտահերթ նախագահական ընտրություններ: Դրա շուրջ խոսում են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները:


– Կարծում եք՝ արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխություններից փոխվե՞լ է միջազգային հանրության և Ռուսաստանի քաղաքականությունը նաև հետխորհրդային տարածքում:


– Իմ կարծիքով, 2001 թ. տեռակտից հետո կայունությունը սկսեց ավելի կարևորվել, քան ժողովրդավարությունը: Կայունությունը դարձավ շատ ավելի կարևոր, քան մարդու իրավունքները, ժողովրդավարությունը: Բայց այս տարիների ընթացքում կայունության ռումբը սկսեց պայթել Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում: Դա անխուսափելի էր: Ես կարծում եմ` Վաշինգտոնում վերանայել են այս դիրքորոշումը. այսպես կարող է խաթարվել ողջ աշխարհի անվտանգությունը: Ռուսաստանն էլ հասկանում է, որ եթե Հարավային Կովկասում խնդիրները լուծվեն հեղափոխության մեթոդով, ալիքն անցնելու է նաև Հյուսիսային Կովկաս: Ռուսաստանում քաղաքական իրավիճակը բավական լարված է, ստեղծվել է երկիշխանություն, որ հայտնի չէ` ինչով է ավարտվելու: Ռուսաստանը հստակ հասկանում է, որ եթե Կովկասում սխալ քաղաքականություն տանի, կկորցնի նաև Հյուսիսային Կովկասը:


– Գուցե Ռուսաստանը մտավախությո՞ւն ունի, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների դեպքում իր շահերը կարող են վտանգվել:


– Ռուսաստանը ամենամեծ վտանգը ունի այս իշխանությունների պարագայում: Նա որոշման խնդիր ունի: Նա չի կարողանում լուծել ԼՂ հարցը: Ադրբեջանը իր համար կարևոր նշանակություն ունեցող երկիր է: Հայաստանն էլ միակ բարեկամ երկիրն է, որ մնացել է Ռուսաստանին: Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, Թուրքիան ավելի ուժեղ ռեգիոնալ երկիր կդառնա, քան կարող է լինել Ռուսաստանը: Այդ ժամանակ Ռուսաստանը ողջ Կովկասից դուրս կմղվի:


– Իշխանության գալու դեպքում ՀԱԿ-ը որքանո՞վ կարող է շարունակել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները, որ կան այսօր:


– Այս հարաբերությունները միայն թվում են սերտ: ՀԱԿ-ը առաջարկում է ֆունդամենտալ իրական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Սա է մեր խնդիրը` հավասարը հավասարի հետ սկզբունքով: Ռուսաստանը չի կարող Հայաստանին որպես վասալ ճանաչել: Հիմա այն, ինչ ունենք՝ կեղծ է: Սա կառուցված է Ռուսաստանի չինովնիկների՝ այստեղ ունեցած շահերի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում