Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրն այս տարի ամբողջությամբ կավարտվի

Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարաններում տասնամյակների դադարից հետո իրականացվող նորոգման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում ընթերցասեր հասարակության համար ապահովվում են նոր ու հարմարավետ պայմաններ: Այս աշխատանքներն ամբողջողությամբ կավարտվեն ընթացիկ տարում, ու գրադարանները լիովին կծառայեն իրենց նպատակին: Ծրագրի շրջանակում շուրջ 2500 ընթերցողների առջև հարմարավետ պայմաններով իր դռները կբացի նաև Շենգավիթի թիվ 32 գրադարանը: Վարչական շրջան կատարած շրջայցի ընթացում քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների մանրամասները` պատասխանատուները զեկուցել են, որ գրադարանի 4-րդ կարգի վթարայնության շենքն ամբողջությամբ քանդվել է և տեղում կառուցվում է նորը:

«Վերջին տարիներին Երևանի զարգացման ծրագրերում մենք առանձնակի կարևորում ենք քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատությունների հիմնախնդիրն ու, ըստ այդմ, նպատակային քայլեր ենք ձեռնարկում դրանք հետզհետե կարգավորելու ուղղությամբ: Այդ համատեքստում է նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանների նորոգման և հիմնանորոգման խնդիրը, որի կարգավորման ուղղությամբ, 2012 թվականից սկսած, լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում: Եվ անցած 3 տարիների ընթացքում նորոգվել և հիմնանորոգվել է 36 գրադարան: Նշեմ, որ քաղաքապետարանի ենթակայության տակ ունենք 19 գրադարան՝ իրենց 18 մասնաճյուղերով, նաև 3 պահոց, ու այս տարի մենք ամբողջությամբ ավարտում ենք գրադարանների նորոգման աշխատանքները: Ի դեպ, նաև նշեմ, որ այս ծրագիրը բավականին սպասված էր, քանի որ մի քանի տասնամյակ շարունակ գրադարանների նորոգման աշխատանքներ ընդհանրապես չէին իրականացվել»,- ընդգծել է քաղաքապետը` հավելելով, որ վերջին 2-3 տարիների ընթացքում լուրջ աշխատանքներ են իրականացվում նաև գրքային ֆոնդի համալրման ուղղությամբ: Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում շուրջ 30.000 կտոր նոր գրքեր են տրամադրվել մայրաքաղաքի գրադարաններին, ինչը ևս աննախադեպ է, քանզի ավելի քան 20 տարի համալրումներ չէր եղել:

«Մենք նաև քայլեր ենք ձեռնարկում նորոգված գրադարանները ոչ միայն գրքային ֆոնդով, այլև համակարգիչներով, ժամանակակից այլ սարքավորումներով և տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ: Արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվում էլեկտրոնային գրական ֆոնդեր ունենալու ուղղությամբ: Ու ես վստահ եմ, որ այս բոլոր աշխատանքների ավարտից հետո, շատ կարճ ժամանակ անց մեր համաքաղաքացիները, ինչպես հին ու բարի ժամանակներում, դարձյալ մեծ հաճույքով ու հաճախ կօգտվեն գրադարաններից»,- նշել է քաղաքապետը:
Ծանոթանալով գործընթացին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը, վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու լինել հետևողական` սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու համար:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան այգու բարեկարգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում հանգստի գոտին կկահավորվի նստարաններով, զրուցարաններով, աղբամաններով ու մանուկների համար խաղահրապարակներով: Այգին ամբողջությամբ կապահովվի նաև արտաքին լուսավորության նոր համակարգով ու ոռոգման ցանցով:

Շնորհակալություն հայտնելով ծրագրի կյանքի կոչման համար` ազատամարտիկի հայրը նկատել է, որ հանգստի գոտու բարեկարգումը ինչպես հարգանքի յուրօրինակ տուրք է, այնպես էլ տարածքի բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման լավագույն տարբերակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է բարեկարգման աշխատանքների ընթացքում ականջալուր լինել բնակիչների առաջարկներին և կարծիքներին, նաև հաշվի առնել նրանց կողմից առաջադրվող մոտեցումները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում