ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ շատ դաշնակցականներ, հատկապես ՀՅԴ-ական գյուղապետերը, բացահայտ աշխատել են Սերժ Սարգսյանի օգտին, ավելին, այդ մասին հայտարարել են նաև մամուլում: Ու սա այն դեպքում, երբ ՀՅԴ-ն որոշում էր կայացրել նախագահի ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու մասին, ընտրություններից առաջ էլ հայտարարություն տարածել՝ կոչ անելով կողմնակիցներին գնալ ընտրատեղամասեր ու քվեարկել ցանկացածի օգտին, բացի իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանից:
Ինչո՞ւ շարքային դաշնակցականները չեն ենթարկվել ՀՅԴ-ի կոչին: «Ժողովուրդ»-ի այս հարցին Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսպիսի պատասխան տվեց. «Ժողովրդական խոսք կա՝ ջուրը ելել, ջրաղացն է տարել, դուք ընկել եք չըխկ-չըխկի հետևից»: