Այսօր Երևանի փողոցներում, բակերում, մուտքերում հայտնվել են պաստառներ, որոնց վրա պատկերված են արաբական հեղափոխությունների ժամանակ իրենց աթոռներից հրաժարական տված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, Թունիսի նախկին նախագահ Բեն Ալին, միջազգային կոալիցիոն ուժերի թիրախ դարձած Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին և Հայաստանից` Սերժ Սարգսյանը:
Առաջին երեքի անվան տակ գրված է` «ավարտված է», իսկ Սերժ Սարգսյանի անվան տակ` «ՀԻՄԱ՛»: Այս ակցիայի կազմակերպիչների մասին պաստառների վրա ոչինչ նշված չէ:









































