Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ` վաղվանից մեկնարկում է Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման գործընթացը:
Այդ նպատակով արդեն Կարս են ժամանել ապամոնտաժումն իրականացնող մասնագետներն ու աշխատակիցները: Նրանք նշել են, որ ապամոնտաժման գործընթացը մեկնարկելու է ապրիլի 18-ին և տևելու է 20 օր:
Ուշագրավն այն է, որ երբ ապամոնտաժողները սկսել են ուսումնասիրել հուշարձանի տեղանքը, մի խումբ երեխաներ քարկոծել են նրանց` դրանով իսկ արտահայտելով իրենց դժգոհությունը հուշարձանի քանդման դեմ:
Ապամոնտաժողներն անմիջապես այդ մասին տեղյակ են պահել ոստիկանությանը, որն էլ ցրել է երեխաների բողոքի ցույցը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ապամոնտաժման գործընթացը վստահվել է «Ավշին» ընկերությանը, որը դրա դիմաց ստանալու է 272.000 թուրքական լիրա (մոտ 179.000 ամերիկյան դոլար): Հուշարձանը քանդվելու է մաս-մաս:








































