Թուրքական Zaman թերթը, վկայակոչելով իրանական IRNA պետական լրատվական գործակալությանը, նշում է, որ հրաժարական է տվել Իրանի հետախուզական ծառայության ղեկավար Հայդար Մուսլիհին: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդունել է նրա հրաժարականը:
Այլ մանրամասներ չեն նշվում:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հուլիսի վերջին Ահմադինեժադը զբաղեցրած պաշտոնից հեռացրել էր հետախուզության պետ Գուլամ Հուսեյին Մուհսին Էջեյին:









































