Thursday, 11 06 2026
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար

Կանանց մեկ հաճախորդով խաբում են, բայց ընթացքում ստիպում 10-ի հետ հարաբերվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը:


– Թրաֆիքինգի 4 ճյուղերը` սեռական, աշխատանքային, մարմնամասերի և հյուսվածքների, երեխաների շահագործումը, կոպիտ ասած` կենդանի ապրանքը, այսօր համարվում է ամենամեծ շահույթ ապահովող բիզնեսներից մեկը: Հայաստանում ի՞նչ աշխատանքներ են տարվում թրաֆիքինգի ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:


– Միայն այս տեսակները չեն: Ինչ վերաբերում է շահութաբերությանը` վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ շահութաբերությունը նվազել է, քանի որ արդեն թրաֆիքինգ երևույթը խիստ պատժվում է որպես հանցատեսակ: 2009թ.-ի ընթացքում 11 անձանց նկատմամբ դատավճիռ է կայացվել, նրանց միջին պատիժը կազմել է 8 տարի 7 ամիս: Ես ձեզ նոր ինֆորմացիա տրամադրեմ` շաբաթ օրվանից ուժի մեջ է մտնում նոր նախագիծը, որը մշակվել է ոստիկանության նախաձեռնությամբ և վերաբերում է ոչ միայն թրաֆիքինգին առնչվող հոդվածներին, այլև հարակից հոդվածներին: Այսինքն` պոռնկությանը զբաղվելուն նպաստելուն, պոռնկության մեջ ներգրավելուն, երեխայի առքուվաճառքին, օրագաններ, հույսվածքներ տալուն հարկադրելուն և այլն, և այլն: Հատկապես երեխայի թրաֆիքինգի հետ կապված ավելի ենք խստացրել պատժաչափերը, որպեսզի նվազագույնը սահմանվի 7 տարի ազատազրկում: Փորձել ենք այնպիսի մի իրավիճակ ստեղծել, որ երեխայի անունը լսելիս որևէ գործողություն կատարելու հակում ունեցող մարդը չփորձի երեխայի նկատմամբ նման հանցանք գործել: Իսկ թրաֆիքինգի այլ տեսակ ասելով` նկատի ունեմ ստրկության դրդող վիճակը` ստրկություն, երեխայի առքուվաճառք, մարդու առքուվաճառք և այլն, և այլն:


– Հայաստանը, կոպիտ ասած, համարվում է կենդանի ապրանք մատակարարող երկիր: Իսկ պատճառները բազմաթիվ են` սոցիալական խնդիրներ, իրազեկվածության բացակայություն, իհարկե` ոմանք գիտակցաբար են գնում այդ քայլին: Կարո՞ղ եք նշել հիմնական պատճառը և` Հայաստանում թրաֆիքինգի ո՞ր տեսակներն են առավել տարածված:


– Առավել տարածվածը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում պոռնկության դրդող շահագործումն է: Սակայն հանցագործության ծավալային առումով հստակ նվազում է գնում, որովհետև համարժեք պատժի կիրառումը կանխարգելում է ռիսկերը: Չնայած նրանք միաժամանակ առավել խորամանկ են դառնում, փոխում են սպառնալիքի, հարկադրանքի ձևերը: Նախկինում եթե սպառնում էին, ծեծում, հիմա ավելի շատ փորձում են համոզել, նույնիսկ վճարելով զոհին ներգրավել այդ աշխատանքին, որպեսզի հետագայում զերծ մնան զոհի բողոքից: Զոհերի տերմինալոգիայով նշեմ, որ թրաֆիքյորներին մեծ բոսեր են անվանում: Իսկ մատակարարող, արտահանող ձևկերպումը սխալ է, որվհետև երկրները բաժանված են երեք խմբերի` սկզբնաղբյուր երկիր, տարանցիկ երկիր և վերջնակետ երկիր: Հայաստանը համարվում է սկզբնաղբյուր երկիր: Այսինքն` եթե եվրոպական երկրները վերջնակետ երկրներ են,- հիմնականում այնտեղ է թրաֆինքինգի շահագործումն իրականացվում,- Հայաստանը համարվում է սկզբնաղբյուր երկիր: Ավելին, եթե նախկինում ասվում էր, որ սոցիալապես անպահով, չիրազեկված խավն էր ռիսկային համարվում, հիմա հիմնականում մարդը գիտի` ուր է գնում, ինչով է զբաղվելու: Բայց իրեն չեն նկարագրում որտեղ և ինչով է զբաղվելու: Այսինքն` ասում են, որ դու կամավոր ես ընտրելու հաճախորդներին, ում հետ սեռական հարաբերություն ունենաս, դու ես ընտրում ժամանակահատվածը, որ աշխատելու ես դրանով: Բայց հետո ստեղծում են խոցելի վիճակ` եկամուտն են վերցնում, ստիպում են, որ մեկի փոխարեն, 10 հաճախորդի սպասարկի, ինչն արդեն թրաֆիքինգ է:


– Փաստորեն, Հայաստանը համարվում է սկզբնաղբյուր երկիր, իսկ ներքին թրաֆիքինգը ի՞նչ վիճակում է: Հայաստանում արձանագրված ներքին թրաֆիքինգ կա՞, թե՞ ոչ:


– Նորից պոռնկության ոլորտում ունեցել ենք նաև դեպքեր, երբ անչափահասները ներգրավված են եղել պոռնկության, մուրացկանության մեջ, որոնք սակայն 10 տարվա ազատազրկման դատապարտվեցին: Այս տարի ավարտին է մոտենում նաև Կալյակինաների  գործում ընդգրկված Ռուսաստանից բերված մերկապարուհիների գործը, ինչը ցույց է տալիս, որ այս դեպքում Հայաստանը եղել է նպատակային, ոչ թե սկզբնաղբյուր երկիր:


– Եթե կարելի է ներկայացրեք թրաֆիքինգից տուժած և հայտնաբերված վերջին զոհերի ճակատագրեից մի քանիսի պատմությունը, որը հետագայում շատերի համար դաս կլինի, զգուշացում և կոգնի զերծ մնալ նման իրավիճակում հայտնվելուց:


 – Երբ խոսքը վերաբերում է թրաֆիքինգին, ցանկացած օրինակ էլ շատ հուզիչ է և շատ ազդեցիկ, քանի որ խոսքը վերաբերում է մարդուն շահագործելուն:  Վերջերս հայտնաբերվեց մի դեպք, երբ զոհի դեմքին 90 տեղից սիլիկոն էին ներակել էին` այն նպատակով, որ գեր երևար, որովհետև Էմիություններում գեր կինը ավելի մեծ պահանջարկ ունի, քան նիհարը: Բնականաբար, արդեն հայտնաբերված զոհը դեֆորմացվել էր և այլն, և այլն: Մեկ ուրիշին սեռական հարաբերությամբ չզբաղվելու պատճառով 3-րդ հարկից հրել էին ցած: Սակայն նա պատահաբար ողջ էր մնացել: Նման դեպքեր շատ են լինում, երբ աղջիկներին հայտնաբերում ենք սպիներով, փայտով, երկաթով ծեծված: Մի աղջիկ ընդհանրապես շատ շահագործվելուց հոգեկան խանգարում էր ստացել: Տեսնելով, որ նա էլ ի վիճակի չէ շահագործվել` մեծ բոսերը նրա համար տոմս էին գնել և ուղարկել Ռուսաստան: Այս աղջիկը հայտնվել էր Ռուսաստանի հոգեբուժարաններից մեկում, որից հետո նոր բերեցինք Հայաստան: Հայաստանի մարզերից մեկի բնակիչ անչափահաս մի աղջկա սեռական շահագործման ենթարկեու նպատակով խաբել բերել են Երևան թխվածք թխելու, սակայն որոշ ժամանակ անց ասել էին, թե դա շահույթ չի ապահովում և նրան ներգրավել սեռական շահագործման մեջ: Բայց այդ դեպքը հայտնաբերեցինք, աղջիկը հիմա գտնվում է հասարակական կազմակերպությունում, որտեղ նրան պատշաճ աջակցություն է ցուցաբերվում, իսկ նրան շահագործող կնոջ նկատմամբ դատական գործ է սկսվել:


– Հայաստանում մի շարք գիշերային ակումբներ կան, որոնք ազատ գործում են: Այս հաստատությունները որքանո՞վ են պարարտ հող ստեղծում թրաֆիքինգի կամ առհասարակ սեռական շահագործման համար:


– Երկրներ կան, որտեղ մերկապարուհիներն էլ են համարվում ախատանքային թրաֆիքինգ զոհ: Մենք գտնում ենք, որ ցանկացած գործունեության տեսակ, որն ուղղված է մարդու մոտ ինչ-որ գրգռվածություն առաջացնելուն կամ կրքերի բավարարմանը` ուղղված են սեռական շահագործմանը: Իսկ սեռական շահագործումներին ամենաշատը խթանում է այդ հաստատությունների չկանոնակարգված լինելը կամ ժամավճարի դիմաց տեղերի տրամադրումը: Այսինքն` չի պահանջվում դրանց ստեղծման համար որևէ լիցենզիա, չկա որևէ սահմափակում, որ մուտքը միայն անձնագրերով լինի, որ անչափահասների մուտքն արգելվի և այլն, և այլն: Բնականաբար, այս բացը կարող է ռիսկային լինել նմանօրինակ հանցագործությունների խթանման առումով: Ներկա դրությամբ ոստիկանության կողմից թրաֆիքինգի կանխարգելման մասին օրենքի նախագիծը նախատեսում է հիմնական դրույթներ սահմանել, որոնք հիմք կհանդիսանան թե՛ լիցենզավորման մասին օրենքում, թե՛ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար, որոնք միտված կլինեն այս ռիսկային ոլորտների կանոնակարգմանը:


– Մարմնավաճառները մեզ հետ զրույցում նշում են, որ շատ հաճախ ծառայության դիմաց իրենց չեն էլ վճարում, այլ մի բան էլ ծեծում են ու ճանապարհում: Կարելի՞ է նրանց ևս թրաֆիքինգի թիրախային խմբում ընդգրկել:


– Միանշանակ: Նրանց հետ աշխատանքներ տարվում են: Բացի թրաֆիքինգի դեպքերից, նրանց հետ կապված ավելի շատ պոռնկությանը նպաստելու և պոռնկության մեջ ներգրավելու դեպքեր ունենք: Դեպքերի համարյա կեսը վերաբերում է հյուրանոցային համալիրների տնօրենների աշխատակիցների կողմից պոռնկությանը նպաստելու դեպքերին:


– Բայց այդ, հաստատությունները ազատ են գործում, և առկա խնդիրները դրական լուծում չեն ստանում, քանի որ այդ համալիրները պատկանում են պաշտոնյաներին:


– Չկա նման բան: Բայց ասել, որ այդ դեպքերը դժվար է բացահայտել` միանշանակ է: Ես ասեմ` ինչն է խնդիրը: Թրաֆինքինգում, թե դրան հարակից մյուս հանցատեսակներում չկան փաստացի իրեղեն ապացույցներ: Խոսքը վերաբերում է ցուցմունքներին, մարդկանց բառացի ներկայացված փաստերին: Ինչ վերաբերում է որ չեն պատժվում` վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե 40 դեպք կա, կեսը վերաբերում է օբյեկտներին` սննդի, հուրանոցների, և չկա որևէ դեպք, որ տնօրենի նկատմամբ մեղադրանք առաջադրված չլինի: Դեպքը բացահայտելիս մենք նպատակ չենք հետապնդել մատուցողուհուն կամ ադմինիստրատորին պատժելը, որ ընդամենը կատարել է իր աշխատանքը, այլ հիմնականում պատժվում են տնօրենները: Այլ հարց է, որ այդ հոդվածների սանկցիաները թույլեն: Բայց նոր հոդվածի նախագծով պոռնկությանը նպաստելու համար նվազագույն պատիժը լինելու է 3-6 տարի:


– Նախորդ տարի եվրոպական մոնիտորինգի զեկույցով 2-րդ խմբում էինք: Իսկ եթե վիճակը վատթարանա, և հայտնվենք 3-րդ խմբում, թրաֆիքինգին միտված գրատներից կզրկվե՞նք:


– Այս տարվա զեկույցը դեռ չի հրապարակվել, բայց կարծում եմ` ավելի վատ խմբում չենք լինի, որովհետև ամեն ինչ արվել է վիճակը լավացնելու համար: 3-րդ խմբում ընդգրկված երկրներին, ճիշտ է, ԱՄՆ-ը ընդհանրապես չի տրամադրում օգնություն և այլ աջակցություն: Բայց 2-րդ խումբը բավականին նորմալ է: Օրինակ` Ռուսաստանի Դաշնությունը 2-րդ հսկվող խմբում է, Արդբեջանը` նույնպես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում