Friday, 12 06 2026
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ

Հրեական համայնքի նախագահը Հայաստանի իշխանությունների կողմից անհանդուրժողականություն չի նկատել

«Առաջին լրատվականի»  զրուցակիցն է Հայաստանում Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը


– Տիկին Վարժապետյան, Հայաստանում ապրող  ազգային փոքրամասնությունների մասին շատերը աղոտ պատկերացում ունեն և ոչ բավարար տեղեկատվություն: Հայաստանում հրեական համայնքը ո՞ր մարզերում է ներկայացված, որքա՞ն բնակչություն ունի և ի՞նչ խնդիրներ:


– Մեր համայնքը փոքր է: Հրեական համայնքը գործում է 1991 թվականից, ունի երեք հարյուր ընտանիք: Հրեական համայնքը ներկայացված է Երևանում, Վանաձորում, մի քանի ընտանիքներ էլ կան Գյումրիում: Ես հրեական համայնքի նախագահն եմ 1996 թվականից`  արդեն տասնհինգ տարի: Հրեա երեխաներն այսօր հաճախում են հայկական դպրոց: Խորհրդային իշխանության տարիներին նրանք հաճախում էին ռուսական դպրոցներ: Ունենք մեկ հրեական կիրակնօրյա դպրոց: Պետական միջոցներով մենք այս տարվա մայիսին նախաձեռնել ենք Եղեգնաձորում բացել հրեական թանգարան: Մեր համայնքն ունի թերթ, հանդես է գալիս մշակութային նախաձեռնություններով:


– Մի քանի ամիս առաջ  անհայտ չարագործները պղծեցին Երևանի կենտրոնում գտնվող Հայոց եղեռնի և  Հոլոքոսթի զոհերին նվիրված հուշարձանը: Դա անհանդուրժողականության դրսևորում չէ՞ հրեա ժողովրդի նկատմամբ:


– Չեմ կարծում, թե դա անհանդուրժողականության դրսևորում է: Հուշարձանն անմիջապես մաքրվեց, սակայն անհայտ մնաց, թե ով է այն արել: Ես չեմ կարող ասել, թե հուշարձանը պղծողը եղել է հայ:


– Տիկին Վարժապետյան, Ձեր կարծիքով, պաշտպանվա՞ծ են ազգային փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում:


– Նախագահի աշխատակազմում ազգային փոքրամասնություններն ունեն համակարգող խորհուրդ, կառավարությունում գործում է ազգային փոքրամասնությունների և կրոնի վարչություն, ես ներկայացված եմ Հանրային խորհրդում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կա փորձագետների խումբ, որտեղ ներկայացված ենք: Այդ տեսանկյունից հրեական համայնքը խնդիր չունի:


– 2008 թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո անընդհատ շահարկվում էր այն փաստը, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքների ժամանակ հրեական դրոշ է ծածանվել: Սա իշխանությունների քարոզչության հետևանքով սերմանվող անհանդուրժողականություն չէ՞ր: Հատկապես, որ այդ մասին քանիցս ահազանգեց նաև իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող մամուլը:


– Դա կապ չունի հրեական համայնքի հետ: Այդ ամենն արել էր մի ընտանիք, որն իբր ուզում էր պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջը: Ես չեմ համարում, որ անհանդուրժողականություն է եղել հրեական համայնքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից: Մեր համայնքը ընդդիմադիր տրամադրություններ չունի և չի աջակցում ընդդիմությանը: Ով էլ լինի Հայաստանի նախագահը` մենք նրան աջակցելու ենք:


– Հայաստանի իշխանությունները հանդես են եկել մի նախաձեռնությամբ, համաձայն որի` ցանկանում են ստեղծել երկպալատանի խորհրդարան, որում պետք է տեղ ունենան նաև սփյուռքահայերը: Ըստ Ձեզ` այդ նախաձեռնությունը ի՞նչ կարող է տալ Հայաստանին` այն դեպքում, երբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մինչ օրս ներկայացված չեն Հայաստանի խորհրդարանում:


– Ես կարծում եմ, որ Ազգային ժողովում պետք է տեղ տրվի ազգային փոքրամասնություններին, քաղաքապետարանում էլ տեղեր հատկացնեն, նախարարություններում էլ: Ես ապրիլի 22-ին մասնակցելու եմ Ամերիկյան հրեական կոմիտեի նիստին: Արդեն ութ տարի է, ինչ ես մասնակցում եմ ԱՄՆ-ում հրավիրվող այդ կոմիտեի նիստին: Ես այնտեղ Հայաստանը ներկայացնում եմ միայն դրական գույներով, ելույթ եմ ունենում և ասում, որ պետք է ճանաչել Հայոց եղեռնը: Իսրայելում, օրինակ, սփյուռքից ոչ մեկն ընտրելու և ընտրվելու իրավունք չունի: Շատ սխալ եմ համարում այդ նախաձեռնությունը: Սփյուռքում լավ ապրող որևէ հայ, չեմ կարծում, թե պետք է խառնվի Հայաստանի ներքին կյանքին և քաղաքականությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում