Գյումրիի Թատերական հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցն այս գիշեր խաղաղ է անցել: Ներկա են եղել Շիրակի թեմի քահանաները, որոնք զրուցել են ցուցարար- երիտասարդների հետ, երգել շարականներ, հայրենասիրական երգեր: Գիշերը Թատերական հրապարակ է այցելել նաև պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Ի դեպ, այսօր երեկոյան Թատերական հրապարակում հանրային քննարկում է տեղի ունենալու գյումրեցի մտավորականների մասնակցությամբ: Առայժմ մասնակից մտավորականների անուններ չեն բարձրաձայնվում, սակայն արդեն օրվա երկրորդ կեսին պարզ կլինի, թե ովքեր են արձագանքել համակարգող խմբի կոչին և պատրաստակամություն հայտնել մասնակցել քննարկմանը։









































