Հրապարակվել է Գերմանիայի առաջնության 2015/16 թվականների մրցաշրջանի ժամանակացույցը:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հայտնում է, որ մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 14-ին: Նշվում է, որ առաջին տուրում երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն կխաղա «Համբուրգ»-ի հետ:
Բացի այդ, երկրպագուները կարող են հետևել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի, ինչպես նաև «Վերդեր»-ի և «Շալկե»-ի դիմակայություններին:
«Բավարիա»-«Համբուրգ»
«Բորուսիա Դ»-«ԲորուսիաՄ»
«Բայեր»-«Հոֆենհայմ»
«Վոլֆսբուրգ »-«Այնտրախտ Ֆ»
«Շտուտգարտ»-«Քյոլն»
«Աուգսբուրգ»-«Հերտա»
«Վերդեր»-«Շալկե»
«Մայնց»-«Ինգոլշտադտ»
«Դարմշտադտ»-«Հանովեր»







































