Վիսկոնսինի համալսարանի գեոքիմիկոսները Մադիսոնում պարզել են, որ մինչքեմբրյան ժամանակաշրջանում երկաթե կվարցիտները՝ մոլորակի վրա երկաթի գլխավոր «պահեստարանը», ծագման երկու աղբյուր ունեն, որոնցից ամենակարևորը մանրէներն են։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Դրանց մեծ մասը մանրէների կողմից արտադրվել է օվկիանոսում լուծված երկաթի թթվայնության միջոցով: Նվազ մասը ծագել է խորը ջրերի հիդրոջերմային աղբյուրներից:
Գիտնականները ավելի քան 3 տարի ուսումնասիրել են Քարիջինի (Ավստրալիա) ազգային պարկում 150 մետր խորությունից դուրս բերված երկաթե կվարցիտները:
Պարզվել է, որ գոյություն ունի հատուկ իզոտոպային կազմ՝ բնորոշ երկաթե կվարցիտների համար, որոնց ծագումը, ըստ գիտնականների, կապված է հիդրոջերմային աղբյուրների հետ: Մյուսը՝ իզոտոպային հետքն է, որը վկայում է դրանց մայրցամաքային, հավանաբար, բակտերիալ ծագման մասին:








































