«Գրուզստատ»-ի տնօրեն Մերի Դաուշվիլին Վրաստանի խորհրդարանի նիստի ժամանակ ներկայացրել է 2014-ի գործունեության հաշվետվությունը։ Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Մերի Դաուշվիլին հայտարարել է, որ 2014-ի մարդահամահարի տվյալներով՝ Վրաստանում ապրում է 3.729.635 մարդ:
Նրա խոսքերով՝ դրանց թվում են ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ ոչ քաղաքացիները՝ բոլոր նրանք, ովքեր գտնվում են Վրաստանի տարածքում և նախատեսում են 12 ամիս մնալ այնտեղ:
Նրա խոսքերով՝ «բնակչության մարդահամարը ոչ մի երկրում 100 տոկոսանոց ընդգրկում չի ունենում, այդ տեսանկյունից սխալները կարող են կազմել 2 տոկոս»:









































