Եվրոպացի պատգամավոր, ֆրանսիական «Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կոչ է արել միջոցներ ձեռնարկել արմատական իսլամիզմն արմատախիլ անելու ուղղությամբ: Մարին Լե Պենի այդ կոչը հնչել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գործարանի վրա կատարված հարձակումից հետո՝ հայտնում է Ria Novosti-ն:
Լե Պենը հայտարարել է. «Հռչակագրերը պետք է դադարեցվեն: Երթերը, կարգախոսներն ու զգացմունքները վերջապես պետք է տեղը զիջեն գործողություններին: Բազում տարիներ ոչինչ չի արվել իսլամական արմատականության դեմ պայքարում: Կոչ եմ անում անհապաղ կոշտ գործողություններ սկսել՝ իսլամականությանը պարտության մատնելու համար»:
Ընդգծվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տեղի ունեցածի պատճառով դադարեցնելու է իր բրյուսելյան այցը և վերադառնալու է Փարիզ: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական հարձակում է:










































