Այսօր նշվում է Թմրանյութերի օգտագործման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը։
1987 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան վճռել է ամեն տարի հունիսի 26-ին նշել պայքարի միջազգային օրը՝ համագործակցության ուժեղացման նպատակով՝ ստեղծելու թմրանյութերի չարաշահումից զերծ միջազգային հանրություն։
Թմրանյութերի տարածման դեմ պայքարի պատմությունը կամ գոնե դրանց շրջանառությունը վերահսկելու փորձն ավելի քան 100 տարվա պատմություն ունի՝ հայտնում է Calend.ru-ն։